Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը չի սահմանափակվում ներքաղաքական բանավեճով։
Այն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ։
Վարչապետը, իր ձեռքում կենտրոնացնելով պետական լծակները, այժմ փորձում է հաստատել վերահսկողություն նաև հոգևոր ոլորտում։
Տեր Արամի «առանձնահատուկ դերն» ակնհայտ է․ նա ներկայացվում է որպես եկեղեցու ներսում իշխանության խոսափող, բայց իրականում կոչված է ծառայելու վարչապետի քաղաքական ծրագրին։
Սա արդեն սովորական քաղաքական գործընթաց չէ, այլ պետական հաստատությունների արժեզրկում և դրանց փոխարինում՝ աղանդավորական բնույթի կառույցով, որտեղ առաջնորդը Փաշինյանն է, իսկ «հոգևոր մարգարեն»՝ Տեր Արամը։
Այս քայլով վտանգվում են ոչ միայն եկեղեցու անկախությունը, այլև Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքները։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ