Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
2020-ի պատերազմից և Արցախի լիակատար հայաթափումից հետո ավարտվեց Հայաստանը ներսից գրավելու օպերացիան։
ԱՄՆ-ը փորձում է իր հեգեմոնիան պահպանել աշխարհում և զուգահեռաբար, մրցելով Չինաստանի հետ ու զսպելով Ռուսաստանին, ձգտում է վերաձևավորել իր ազդեցության սահմանները և հումքի մատակարարման շղթաները...