ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Գյուղատնտեսներն իրենց օրը շուքով տոնեցին

Գյուղատնտեսներն իրենց օրը շուքով տոնեցին
18.10.2014 | 18:27

Բերք ու բարիքի, գյուղտեխնիկայի ցուցադրում, շնորհավորանքներ, ծաղիկներ և պարգևներ: Այսպիսին էր հոկտեմբերի 18-ը «Երևան էքսպո»–ում:
«Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության արդիականացումը, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համընդհանուր զարգացման համատեքստում»- շնորհավորելով ներկաներին՝ իր ելույթում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշելով. «Հավաստիացնում եմ, որ ձեր կողքին եմ և պատրաստ եմ աջակցել ձեր դժվար և պատասխանատու գործում»:
Գյուղատնտեսության միջազգային օրը լավ առիթ է կատարած աշխատանքները ծանր ու թեթև անելու և ըստ արժանավորի գնահատելու ոլորտի աշխատողներին: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության հուշամեդալներով և շնորհակալագրերով պարգևատրեց ոչ միայն գյուղնախարարության աշխատակիցներին, այլև վերամշակող ընկերություններին, ֆերմերներին ու անասնաբույժներին: Նախարարը չէր մոռացել նաև լրատվության դերը ոլորտի զարգացմանը նպաստելու առումով ` մեկ տասնյակ լրագրողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով:
«Միջազգային փորձը փաստում է , որ գյուղատնտեսությունում շարժիչ ուժերից գլխավորը գյուղական տնտեսություններն են»,- շնորհավորելով ներկաներին իրենց մասնագիտական տոնի առթիվ՝ ասաց նախարարը և մանրամասն հաշվետվություն ներկայացրեց վեջին ինը ամիսների կատարած աշխատանքի վերաբերյալ: Իսկապես, հոկտեմբերի 18-ը կարևոր տոն է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ