Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«Եվ այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ո՞վ էր գրել այդ չորս միլիոն մատնագրերը»

«Եվ այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ո՞վ էր գրել այդ չորս միլիոն մատնագրերը»
16.10.2025 | 11:10

Հանճարեղ Դովլաթովն ասում էր․

«Մենք անվերջ քննադատում ենք ընկեր Ստալինին, և, իհարկե, իրավացիորեն։

Եվ այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ո՞վ էր գրել այդ չորս միլիոն մատնագրերը»։

Դովլաթովի այս խոսքերը թերևս լավագույնս բնութագրում էին բոլշևիկյան հասարակության իրական պատկերը։ Հասարակություն, որտեղ ստուկաչությունը և դանոս անելը օրինաչափություն էր։

Բոլշևիկներն այլևս չկան, սակայն ինչպես տեսնում ենք կան նրանց գործը շարունակող գաղափարական հետևորդներ, ովքեր այսօր մատնագրերով մարդկանց զնդաններ են նետում։

Այսօր մեր ազգայինի, մեր հոգևորի, մեր ինքնության դեմ պատերազմ հայտարարած փաշինյանական նեոբոլշևիկները և իրենց մատնիչներ հանդիսացող հուդաների, իոաննիսյանների նման ոչնչությունները՝ լավագույնս կրկնում են իրենց նախահայրերի գործելաոճը՝ այլախոհներին լռեցնելու համատեքստում։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ