ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները
21.10.2025 | 18:24

Քանի որ ամեն բան շատ արագ է զարգանում, արձագանքը ևս արագ անենք և տարածենք:

Փաստացի՝ Հովհանավանքում Սուրբ Պատարագ մատուցել պատրաստվողը այլևս քաղաքացիական անձ է և ոչ հոգևորական, այսինքն՝ զրկված է քահանայական ծառայությունից և չունի որևէ իրավասություն սուրբ պատարագ մատուցելու, և նման գործողությունը համարվում է կանոնական խախտում։

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների՝ կարգալույծը հոգևորական է, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից, և նրան արգելված է ցանկացած եկեղեցական խորհրդի մատուցում՝ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ։ Ի՞նչ հետևանք ունի, եթե նա մատուցի պատարագ: Կատարած արարքը չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։ Նման քայլը դիտվում է որպես համառ հնազանդության խախտում և եկեղեցու բաժանման փորձ, որը կարող է գնահատվել նաև որպես աղանդավորական կամ հակաեկեղեցական գործողություն։

Այսպիսով, կարգալույծ հոգևորականի կողմից, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից, մատուցած որևէ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ այլևս որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։

Փաստացի՝ Փաշինյանը, ով հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Հովհանավանքի պատարագին, ոչ միայն պատրաստվում է մասնակցել, այլ նաև խրախուսում և հովանավորում է ՀԱԵ-ի աստվածաբանական և կանոնական կարգին ամբողջությամբ հակասող, պառակտող գործողությանը, ինչը հստակ աղանդավորական բնույթի միջոցառում է: Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները:

Առաջին սերիան զավակ ունենալու և կուսակրոնության խնդիրն էր, չանցավ, չստացվեց, տապալվեց:

Երկրորդ սերիան նախկինների և «կրեմլի» հետ կապն ու ասոցիացիան էր, չանցավ չստացվեց, տապալվեց:

Երրորդ սերիայում որևէ բան թաքցնելու իմաստ և կարողականություն այլևս չկա, և ամեն բան բաց, պարզ և անթաքույց է արվում: ՀԱԵ-ի պառակտումը, սաբոտաժը, սնանկացումը բաց քաղաքական խնդիր է, որը պետք է լուծել՝ համաձայն հանձնառության:

P.S. Բոլոր այն հայ մարդիկ և ՀԱԵ հետևորդները, ովքեր կմասնակցեն այդ պատարագին կամ կարգալույծի կողմից մատուցվող պսակին, մկրտությանը, պետք է հստակ գիտակցեն, որ նրանք այլևս ՀԱԵ կողմից կարգալույծ եղած աղանդավորականի կողմից մատուցվող միջոցառման մասնակից են, որը որևէ կերպ առնչություն չունի ՀԱԵ-ի հետ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ