Երեկ Լիդյայի ազատման լուրը լսելուց հետո, Դանին ոգևորված վազեց-մոտեցավ դատարանի մուտքի մոտ նստած կարգադրիչին.
- Ես արդեն հինգ ամիս ա ստեղ եմ միշտ, թողեք գոնե 5 րոպեով մտնեմ Սրբազանին տեսնեմ էլի... էսքան վախտ մենակ մի անգամ եմ մտել, սկզբից։
Դե կարգադրիչը խաթրաշահ, բայց ստիպված մերժեց, քանի որ դատարանը անչափահասների մուտքի թույլտվություն չի տալիս արդեն ամիսներ։
Բայց Աստված լսեց Դանիի խնդրանքն ու չ՛մերժեց։
Սրբազան հոր անակնկալ նախաձեռնությամբ այսօր Դանիելը տեսակցեց իր ավագ Ընկերոջը։
Պետք էր միայն աչքերի փայլը տեսնել․․․ երկուսինն էլ։
- Սրբազա՛ն, ես քո համար էսօր դասի էլ չեմ գնացել․․․
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ