-
21.12.2012|
00:41
Եվս մեկ գազամուղի` «Հարավային հոսքի» անցկացման որոշումը թեև վաղուց է կայացվել (դրա մասին առաջին անգամ խոսեցին դեռ հինգ տարի առաջ, և այն ավելի շատ տարակույսներ ու հանդիմանություն առաջ բերեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս), այդուամենայնիվ, դուրս չի գրվել ո՛չ «Գազպրոմի» ծրագրերից, ո՛չ էլ Պուտինի անձնական խոստումների շարքից:
-
21.12.2012|
00:30
Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս գործող իսլամական կազմակերպություններն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում բրիտանական քաղաքականության կարևոր գործոն են, և, հնարավոր է, դա ավելի քան դրական նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքական շրջանակները երկրում մի շարք իսլամական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողներ չեն եղել։
-
18.12.2012|
00:46
Աշխարհի վերջից երեք օր առաջ ի՞նչ է կատարվում Հայաստան աշխարհում: Սովորական ձմեռ է: Կուսակցական համագումարների շքերթը սկսեց ՀՀԿ-ն: Դեկտեմբերի 15-ին: Արտահերթով: Օրակարգում ունենալով մեկ հարց` 2013 թ. նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջադրեց միաձայն:
-
18.12.2012|
00:29
Այնպիսի պատկերավոր արտահայտություն, ինչպիսին «վերաբեռնումն» է, բնավ ոչինչ չավելացրեց Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականության ըմբռնման գործում: Իրականում Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականություն գոյություն չունի, և անգամ առանձին պատկերացում չկա այն մասին, թե ինչպիսին կարող է լինել նոր հարաբերությունների ձևաչափը, ինչպիսին պետք է լինեն միջազգային քաղաքականության առանձին ուղղությունների կոնկրետ խնդիրներն ու գաղափարախոսությունը:
-
17.12.2012|
17:02
ՀՀԿ համագումարների արարողակարգային միակ լավ բանն այն է, որ ՀՀԿ վերնախավը շարքերի հետ նույն դռնից է մուտք գործում, որպես նախնական ժողովրդավարության «ցցուն» արտահայտություն: Էստեղ ամեն բան պրծնում է, զի դուրս է գալիս էլիտայի համար նախատեսված հետևի դռնից: Որպես ոսկրացած օրինաչափություն:
-
14.12.2012|
00:49
Ներքաղաքական իրողություններով տարված` հետին պլան մղվեցին տարածաշրջանում տեղի ունեցող գրեթե արմատական փոփոխությունները: Առաջին հերթին նկատի ունենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը հրաժարվեց Գաբալայից:
-
14.12.2012|
00:46
Մի քանի օր առաջ հարց էր` անցնելո՞ւ է, թե՞ չի անցնելու ԲՀԿ-ն իր Ռուբիկոնը: Դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո, կարծես, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն անցավ Ռուբիկոնը: Միևնույն ժամանակ` չանցավ: Անցավ, որովհետև, ի վերջո, վճռականություն դրսևորվեց որոշում կայացնելու:
-
14.12.2012|
00:20
Եվ այսպես, Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա, որը երկար ժամանակ հետաձգվում էր ոչ այն է Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռի կալանումից Կրեմլի դժգոհության, ոչ այն է Պուտինի առեղծվածային հիվանդության պատճառով, ի վերջո, կայացավ։ Շատ կարճատև, մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը բանակցություններ վարեց վարչապետ Էրդողանի հետ և մասնակցեց ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակի երրորդ նիստին։ Ընդսմին, տվյալ պարագայում երկար խոսակցությունների կարիք չկար էլ. քաղգործիչներն իրար լավ են ճանաչում։ Բավական է ասել, որ վերջին տասը տարում Պուտինը մի երեսուն անգամ հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, ընդ որում` դրանք շատ արդյունավետ են եղել։
-
14.12.2012|
00:14
Ներկայումս ամերիկյան վերլուծական ընկերակցությունն առաջարկում է Եվրասիայում և Սև ծովում իրադարձությունների զարգացման գործում ՈՒկրաինայի դերի մի հետաքրքիր հայեցողություն։
-
11.12.2012|
00:51
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 2013 թ. նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը իրենց նախագահական հայտը պիտի ներկայացնեն թեկնածուները, հետո նրանք կարող են փոշմանել և մինչև փետրվարի 8-ը հրաժարվել նախագահական հավակնություններից: