«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Չենք մոռացել ու չենք մոռանալու

Չենք մոռացել ու չենք մոռանալու
20.09.2026 | 00:41


նիկոլը քաշով մեկ ոսկի էլ դառնա, իր սարքած դպրոցների պատերը ոսկեջրի էլ, օրական մի մեգաաստղի կանչի, բերի Հայաստանում երգցնի, պարացնի, մեկ ա, չենք մոռացել ու չենք մոռանալու, որ նիկոլ վովայի փաշինյանը համարվում է Արցախի կորստի, այս պատկերի, հազարավոր գաղթականների ու զոհերի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը:
նիկոլ փաշինյանն ու իր հանցավոր խմբակը պատասխանատու են համայն հայության պայքարի խորհրդանիշ Արցախի հանձնման, Արցախի համար զոհվածների հիշատակի պղծման ու ուրացման մեղավորը: Եվ այդ խարանը դաջված է մնալու նրանց ու նրանց սերունդների ճակատներին դարեդար:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դիտվել է՝ 6106

Մեկնաբանություններ