«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

21-րդ դարը մերը դարձնելու միակ բանաձևը

21-րդ դարը մերը դարձնելու միակ բանաձևը
14.10.2026 | 10:50

Իմաստուն մարդը միշտ առերեսվում է իրողության հետ և փորձում այդ իրողությունը ծառայեցնել իր գերագույն նպատակին, իսկ մյուսները ցանկացած իրավիճակային փոփոխությունից անմիջապես հիասթափվում են կամ ոգևորվում։ Մյուսների համար կան ժամանակներ, երբ «ամեն ինչ կորսված է», և կան ժամանակներ, երբ «հենց հիմա պետք է օգուտ քաղել»։
Իմաստունի համար չկան լավ կամ վատ ժամանակներ, այլ կան հնարավորություններ, որոնք պետք է ձեռք գցել ու հասնել նպատակին։ Նույնիսկ ամենաանելանելի պահին նրանք գտնում են շահած դուրս գալու ելքը։
Մեզ անհրաժեշտ են իմաստուն ղեկավարներ, իմաստուն էլիտաներ, իմաստուն քաղաքական գործիչներ, որպեսզի մի օր կարողանանք ասել․ «21-րդ դարն իսկապես մե՛ր դարն էր»։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ