ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են

Ասում են
08.03.2022 | 11:10

Եթե մեր անմեղսունակ իշխանությունները տեսած լինեին «Лягушка-путешественница» մուլտֆիլմը, կհասկանային, որ չի կարելի տեղի-անտեղի գոռալ «это я, я, я»: Դրա վերջը միշտ վատ է լինում:


Էկոնոմիկայի նախարարին բացատրեք, որ ռուսների բիզնեսը Հայաստան տեղափոխելով պետք է զբաղվեն ոչ պետական կազմակերպությունները (գոնե պաշտոնապես չի կարելի կառավարական մակարդակով հայտարարել, որ պետությունը զբաղվում է այդ գործով): Ձեր էժանագին PR-ի համար պետությանն ու ժողովրդին գցելու եք սանկցիաների տակ: Առանց այն էլ էս 3 տարիների ընթացքում ինչ օյին ասես բերեցիք էս երկրի գլխին, մնացել են տոտալ սանկցիաները:
Ա՛յ ապուշներ, ընդհանրապես տեղյա՞կ եք, թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների դեսպաններն ինչ կարծիքի են ձեր ոգևորության մասին:


Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 35844

Մեկնաբանություններ