ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Պետությու՞ն, թե՞ «Ֆեյսբուք» ու «Տիկ-տոկ»

Պետությու՞ն, թե՞ «Ֆեյսբուք» ու «Տիկ-տոկ»
14.12.2023 | 17:40

Տիրող իրավական բեսպրեդելը, դատական համակարգի ոչնչացումը, համայնքներում իշխանության ուզուրպացիան հուզում է հասարակության 5%-ին։

Անվտանգային հարցերն ու Ադրբեջանի տարածաշրջանային կցորդի վերածվելու հեռանկարը հուզում է հասարակության 10-15%-ին։

Վայրի դարձած թափառող շների ոհմակների հարցը` 50-60%-ին։

Երկու ոչ ադեկվատ ռուսների նկարած երկու րոպեանոց էշությունը` մոտ 80%-ին։

Այս հասարակությունն ուզում է ունենալ պետությու՞ն, թե՞ «Ֆեյսբուք» ու «Տիկ-տոկ»։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3801

Մեկնաբանություններ