Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Միասնաբար պայքարել չարի դեմ՝ հավատարիմ մնալով Աստծուց ճառագող խաղաղությանը

Միասնաբար պայքարել չարի դեմ՝  հավատարիմ մնալով Աստծուց ճառագող խաղաղությանը
20.02.2026 | 14:14

Երեկ ուշ երեկոյան Եպիսկոպոսաց ժողովի տարածած հայտարարությունը ոչ միայն տպավորիչ ու ազդու էր, այլև ամբողջովին ցույց էր տալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ համայնքն ու էությունը, թե ինչպես պետք է միասնական պայքարել չարի դեմ՝ միաժամանակ հավատարիմ մնալով Աստծուց ճառագող խաղաղությանը։

Այս հայտարարությունն առաջին հերթին ուղերձ էր հայ հանրությանը, որ Եկեղեցին անսասան է, ինչպես Արարատ լեռը, և Ուխտին հավատարիմ հոգևոր դասը մշտապես կանգնած է Վեհափառ Հոր կողքին։

Այս առիթով, բնականաբար, «չարի ճամբարից» կլինեն համապատասխան ջղաձգումներ։ Գրեթե կասկած չունեմ, որ Փաշինյանը առաջիկա պատեհ առիթով անդրադառնալու է այս դրվագին՝ ընդգծելով, թե իր կողմից «դրսի ուժերին ծառայելու» պնդումն ապացուցվել է, թե «Մայր Աթոռը փորձում են երկրից դուրս տանել», «գանձերը-մանձերը» և այլն։ Կարճ ասած՝ այս մասով ասելիք չունի, քանի որ բախվել է մեծ ժայռի, ինչին իրականում չէր սպասում։ Մեր աչքի առաջ եկեղեցու դեմ արշավը մի քանի «սեզոն» ունեցավ, որոնցից ոչ մեկը փաստացի չաշխատեց։

Նիկոլի համար գերխնդիր է Սփյուռքում ուժեղ եպիսկոպոսաց դաս լինելու փաստը․ նա իր առաջ խնդիր է դրել «Ամենայն հայոց» տերմինը հանել եկեղեցու խոսակցականից, որպեսզի լինի «Հայաստանի կաթողիկոս», քանի որ, ինչպես ինքն է անընդհատ կրկնում, ինքը «29743 քառակուսիի վարչապետն է», ուստի այդ տրամաբանությամբ պետք է լինի նաև Կաթողիկոսը։

Իմ կարծիքով՝ մինչև ընտրությունները Փաշինյանը կտրուկ գործողությունների չի գնա, քանի որ հասկանում է՝ որքան հակաեկեղեցական դրսևորումները սրում է, մարդկանց մոտ իր դեմ ուղղված ապատիան է՛լ ավելի է խորանում։ Չնայած կա նաև մեկ տարբերակ․ քանի որ նա ոչ ստանդարտ ու անսպասելի քայլերի կողմնակից է, չի բացառվում, որ, օրինակ, Կաթողիկոսին կալանավորելու հրաման տա՝ փորձելով այդ կերպ անհատապես ճնշել եպիսկոպոսներին և իր սատանայական պլանը կյանքի կոչել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ