ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
04.03.2026 | 11:16

Օրվա ընթերցում

«Քաջալերվի՛ր, երկի՛ր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ գործեր կատարեց քեզ հետ։

Քաջալերվի՛ր, վայրի՛ կենդանի, որովհետև անապատի դաշտերը դալարեցին, որովհետև ծառը տվեց իր պտուղը, որթատունկն ու թզենին տվեցին իրենց բերքը։

Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացեք ձեր Տեր Աստծով, քանի որ Տերը արդար կերակուր տվեց ձեզ և ձեզ համար կտեղացնի գարնան առաջին և աշնան վերջին անձրևը՝ ինչպես առաջ։

Կլցվեն ցորենի կալերը և կհորդեն գինու և յուղի հնձանները։

Եվ այն տարիների դիմաց, ինչ որ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, կհատուցեմ ձեզ իմ մեծ զորքով, որ ուղարկեցի ձեզ վրա, առատորեն կուտեք, կհագենաք և կօրհնեք ձեր Տեր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար և այլևս իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան»։

Հովել մարգարե 2։ 21_27

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ