Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ի արխիվային 1880 թ. քարտեզ. Դիարբեքիրից մինչև Բաքու նշված է որպես Հայաստան

ԱՄՆ-ի արխիվային 1880 թ. քարտեզ. Դիարբեքիրից մինչև Բաքու նշված է որպես Հայաստան
22.08.2026 | 10:22

Քարտեզ ասացին, ես էլ այս քարտեզների մասին հիշեցի։
Ամերիկյան քարտեզ 1880 թվականի հրատարակություն: Տեսեք՝ որտեղ է գտնվում Հայաստանը ու որտեղ է գտնվում Ադրբեջանը:
Դիարբեքիրից մինչև Բաքու նշված է որպես Հայաստան: Իսկ Ադրբեջանը գտնվում է Անդրկովկասից դուրս՝ Արաքս գետից հարավ, Իրանի կազմում։
Իսկ դուք ինչո՞ւ այս քարտեզները չեք հիշում։
Հա՜, դե հայանպաստ են, հօգուտ հայի, ինչո՞ւ պետք է հիշեք։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 2248

Մեկնաբանություններ