«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Եվրահանձնաժողովի նոր կազմը հայտնի է

Եվրահանձնաժողովի նոր կազմը հայտնի է
22.10.2014 | 16:00

Եվրոպական խորհրդարանը հավանության է արժանացրել Ժան Կլոդ Յունկերի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի նոր կազմը:

Յունկերի առաջարկած կազմը քվեարկության ընթացքում ստացել է 423 ձայն՝ 209 դեմ և 67 ձեռնպահ ձայների դեպքում:
Նոյեմբերի 1-ից կսկսվի Եվրահանձնաժողովի գործունեության 5-ամյա ժամկետը: Կառույցն իրականացնում է Եվրամիությունում կառավարության գործառույթը և բաղկացած է յուրաքանչյուր երկրի առաջադրած 28 անդամից:

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ