Գիժ եմ
11.08.2026 | 12:44
Ես իմ խելքից եմ տուժում,
Ասում են` անխելք է:
Ես դեռ սպիս եմ բուժում,
Ասում են` անվերք է:
Համեստ շապիկ եմ կրում,
Ասում են` մեղք է:
Հանում` տալիս եմ մերկին,
Ասում են` մերկ է:
Սիրտս ճչում է ցավից,
Ասում են` թույլ է:
Անտեսում եմ ցավ, կսկիծ,
Ասում են՝ կույր է:
Գլուխս քարին եմ դնում,
Ասում են` իժ է:
Վշտից քարին եմ քնում,
Ախ... ասում են` գի՜ժ է:
Նավասարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեկնաբանություններ