Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հետաքրքիր է՝ այս անգամ ինչպե՞ս են «կռուտիտ» լինելու և ի՞նչ են ստելու

Հետաքրքիր է՝ այս անգամ ինչպե՞ս են «կռուտիտ» լինելու և ի՞նչ են ստելու
16.09.2026 | 17:40

Եվ այսպես, Հայաստանի իշխանությունների ազիզ եղբայրը՝ այսինքն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար ոմն Ջեյհուն Բայրամով, ուղիղ տեքստով ասում է այն, ինչի մասին ուղեղ ունեցող մարդիկ, որոնց խելքը դեռ չի «խժռել» փաշինյանական քարոզչությունը, արդեն մեկ տարի է բղավում են։

Մասնավորապես այն, որ, այսպես կոչված, TRIPP-ը հակահայկական պրաֆանացիա է, որի էությունը հետևյալն է․ ամերիկացիների նուրբ ղեկավարության ներքո և արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) պաթոլոգիկ ապուշների շերտի հիացական, ես նույնիսկ կասեի՝ օրգազմիկ ոռնոցների ուղեկցությամբ Հայաստանի հարավը վերածվում է ՄԻՋԱՆՑՔԻ, որտեղ հայկական իշխանությունները մուտք գործող և դուրս եկող ադրբեջանցիների նկատմամբ ինքնիշխան վերահսկողության իրավունք չեն ունենալու։

Եվ, որպեսզի անհիմն չլինենք, պարզապես կարդացեք Ադրբեջանի նախարարի՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ի խոսքի ուղիղ մեջբերումը․

«Թուրքիա–Նախչևան (այսինքն` Արևմտյան Հայաստան–Նախիջևան երկաթուղու 42-կիլոմետրանոց հատվածը` Ա.Ա.) անցնելու է Հայաստանի տարածքով և դառնալու է «Զանգեզուրի միջանցքի» մասը։ Թեև այս հատվածը համարվում է Հայաստանի տարածք (այսինքն, ըստ Բայրամովի՝ Հայաստանի տարածքը վիճելի է, քանի որ այն ընդամենը «համարվում է» այդպիսին` Ա.Ա.), մուտքն ու ելքը դեպի այն իրականացվելու են Ադրբեջանի տարածքից։ Այս միջանցքը կարող է գործել բացառապես այս ձևաչափով: Շինարարությունը կսկսվի 2027 թվականի սկզբին»։

Կրկնեմ ադրբեջանասեր զանգվածի համար՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Պարզ լեզվով ասած՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան մտնող մարդիկ և բեռները չեն անցնելու սահմանը հատելիս ընդունված սահմանային և մաքսային ստուգման ընթացակարգ, լավագույն դեպքում «մեծահոգաբար» տեղեկություն են ստանալու ինչ-որ անհասկանալի ամերիկյան «back» և «front» գրասենյակներից։

Ըստ երևույթին, կրկին պատրաստվենք լսելու փաշինյանական հեքիաթներն այն մասին, թե` «Հայաստանը կպահպանի լիակատար ինքնիշխանությունը և TRIPP-ով անցնող մարդկանց ու բեռների ստուգման անսահմանափակ իրավունքը»։

Ի դեպ, որպեսզի միանգամից փակեմ որոշ «ադրբեջանագժուկների» բերանը, որոնք կասեն՝ «իսկ ինչո՞ւ եք հավատում ադրբեջանցիներին, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին», անմիջապես պատասխանեմ․ որովհետև Հայաստանի իշխանությունների ասած ամեն ինչ կամ սուտ է, կամ երբեք չի իրականանում, իսկ այն ամենը, ինչ ասում են Ադրբեջանի հայատյաց իշխանությունները` իրականանում է։

Այս տրամաբանությունը հասկանալու համար պետք չէ դեդուկցիայի հանճար լինել․ պետք է պարզապես մտածել և համադրել փաստերը, այլ ոչ թե «խաղաղության» համար երկիրը կտոր-կտոր անել։ Խաղաղության, որը կասկածելիորեն հիշեցնում է այն «խաղաղության» մոդելը, որը մենք այսօր տեսնում ենք օկուպացված Արցախում։

Եվ այնուամենայնիվ, շատ եմ սպասում Ջեյհուն Բայրամովի ասածի հետ կապված Հայաստանի ԱԳՆ-ի և Փաշինյանի վարչակազմի հերթական արդարացումներին։

Զուտ հոգեբանական տեսանկյունից անչափ հետաքրքիր է՝ այս անգամ ինչպե՞ս են «կռուտիտ» լինելու և ի՞նչ են ստելու:

Արման Աբովյան

Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ