ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը
07.01.2025 | 16:43

Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայով։

Ադրբեջանական մեդիաները Իրանի արտգործնախարարության անունից տարածեցին լուրեր այն մասին, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է, և շուտով Թուրքիայում քննարկվելու են դրա բացման տեխնիկական մանրամասները։ Բարեբախտաբար, նման բան չկա. իրանական կողմը շատ արագ հերքեց ամեն բան:

Սակայն ադրբեջանական այս գրոհը հիշեցնում է 3 կարևոր բան.

1. Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը։ Այն կապված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ շինարարության ժամկետներով։ Երեկվա գրոհը դրա վաղ նշաններից է։

2. Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրա՛նը, ոչ թե Հայաստանը, ցավոք։ Իրանի վրա արևմտյան ճնշման մեծացման պարագայում այս՝ մեզ համար խիստ շահեկան դիրքորոշումը, կարող է փոփոխվել։

3. Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ոչ միայն դասական մարտի դաշտում է, այլ նաև տեղեկատվական մարտադաշտում։ Երեկվա գրոհը դրա վառ վկայությունն է։ Ուստի կարևոր է չտարածել թուրքական կազմակերպված քարոզչությունը։

Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք, այսպես կոչված, միջանցքի մասին համապարփակ հետազոտություն, որը կօգնի հնարավորինս մանրամասն հասկանալ ու պատկերացնել այդ սպառնալիքի էությունը և որոշ հակաքայլեր մշակել։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 4906

Մեկնաբանություններ