-
18.12.2012|
00:43
Միացյալ Նահանգներ կատարած այցի, Ջո Բայդենի հետ հանդիպման մասին մեկ-երկու հարց Տիգրան Սարգսյանին տալու մեր մի քանի փորձերը ՀՀԿ համագումարի սկզբում պսակվեցին անհաջողությամբ: Այնուհանդերձ, լրագրողների ձեռքից մի կերպ «մազապուրծ» վարչապետին ՄՀՀ «անվտանգության դռներն» անցնելիս մեզ հաջողվեց «բերման ենթարկել»: Մինչ ավտոմեքենայից կիջներ Սերժ Սարգսյանը, վերջինիս դիմավորող ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հասցրինք մի քանի հարց ուղղել:
-
18.12.2012|
00:39
«Իրատես de facto»-ի հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-
17.12.2012|
19:48
...Ամեն ինչ վայելուչ էր։ Ափսոս, ընդդիմությունից ոչ ոք չկար։ ՀՅԴ-ին չենք հաշվում. ի՞նչ ընդդիմություն։ Բայց տեղն էր, որպեսզի տեսնեին ու հասկանային, թե ինչ է նշանակում կոալիցիոն կառավարություն, քաղաքական ախպերություն... Ով ում ֆիքսում, շնորհավորում, արտահերթ ողջագուրվում էր, որպիսություն հարցնում։
-
17.12.2012|
19:45
Ո՞վ էր հիշել, որ ժուկով-ժամանակով ՀՅԴ- ն եղել է ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ միևնույն դաշտում, մաս կազմել իշխանության և իր մասով պատասխանատվություն կրել։
-
17.12.2012|
19:39
Համագումարի շտապող ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանի դանդաղ, ինքնավստահ քայլերը կանգ առան, երբ բարեկամաբար փորձեցի ճշտել, թե մեր հարգարժան օրենսդիրը հասցրե՞լ է ծանոթանալ Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական ծրագրին։
-
17.12.2012|
19:34
ՀՀԿ-ի արտահերթ համագումարը կազմակերպական առումով անթերի էր։ Նրանք, որոնց մատն այստեղ խառն էր, գոհունակության ժպիտը դեմքներին «ֆռֆռում», ուղղորդում էին ցանկացածի։ Սպասվող անձնակազմից առավել բարձր տրամադրությամբ մարզահամերգային դահլիճ մտավ Կոտայքի մարզպետը։ Ճեմասրահում մի «կրուգ» տալուց հետո Կովալենկո Շահգալդյանը «խարսխվեց» հոգեհարազատ շրջապատի կենտրոնում` նախապատվությունը տալով ձեռքսեղմումային բարևին և գրկախառնությանը։
-
14.12.2012|
00:38
Քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը հանգուցալուծված է: ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց ու չի սատարելու ոչ մեկին: Մնում է ՀԱԿ-ը կողմնորոշվի, որը, ըստ որոշ վերլուծաբանների, սպասում էր հենց ԲՀԿ-ի դիրքորոշմանը: Այս պահին կոնգրեսում կարծիքների բախում է, սակայն Տեր-Պետրոսյանը դեռ լուռ է: Ի՞նչ սպասել այս ուժից, մեկնաբանում են կոնգրեսականները:
-
14.12.2012|
00:24
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ինտերլինգվա» համալսարանի պրոֆեսոր, սոցիալ-հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ ՀԵՆՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-
13.12.2012|
17:35
Մի քանի շաբաթ հետո տարին կավարտվի։ Եվ ինչպես միշտ, յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր մարդ իր արածն ու չարածը նժարին է դնում։ Մեր ավանդույթի համաձայն, տարին ծանրութեթև արինք որոշ նախարարների և փոխնախարարի հետ։
-
13.12.2012|
15:38
Դիմակազերծություն, սուր հարցադրումներ և ճարահատյալ փախուստներ, ինքնաներկայացման միտում հետապնդող ելույթներ, կուլիսների հետևում սարքվող առճակատումներ, հաճոյախոսությունների և քծնանքի մրցավազք, անտոմս ներկայացում...
Պատառիկներ այն ամենից, ինչի ականատեսը եղանք ընթացիկ տարվա ԱԺ-ի գործունեությունից։ Դրանք և՛ հեղինակներ ունեն, և՛ հասցեատերեր։ ՀԱԿ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ո՞րն է ավելի բնորոշ. սուր հարցադրումների արվե՞ստը։ Բա դիմակազերծությո՞ւնը, բա...