ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արդի աշխարհում նոր մարտահրավերներին գումարվում է նաև արհեստական բանականությունը

Արդի աշխարհում նոր մարտահրավերներին գումարվում է նաև արհեստական բանականությունը
05.09.2024 | 14:54

Երկրորդ աշխարհամարտը, թերևս, սկսվեց օդից հարձակումով։ Չնայած այն բանին, որ դրանից հետո աշխարհը սկսեց զբաղվել օդը պաշտպանելու գյուտարարությամբ, ստեղծվեցին բազմաթիվ ՀՕՊ համակարգեր, ՀՕՊ համալիրներ, միևնույն է, հիմա նույնպես այն մնում է առավելություն պատերազմի ժամանակ։

Գետնի վրա առավելությունն առ ոչինչ է, եթե օդում չունես գերակայություն։ Նոր մարտահրավերներով արդի աշխարհում այս ամենին գումարվում է նաև արհեստական բանականությունը, որը շատ արագ ներդրվում է պատերազմի մեջ, ինչը կործանարար է Երկիր մոլորակի համար։ Արհեստական բանականությամբ թիրախները ոչնչացվում են ավելի հեշտ և արագ, արհեստական բանականությանը վնասազերծելու միջոց դեռևս չկա, ինչպես երկրորդ աշխարհամարտին՝ օդում սավառնող ինքնաթիռներին։ Ինքնաթիռներով օդային մարտերը չէին տալիս ցանկալի արդյունք, նույնն էլ արհեստական բանականությամբ արհեստական բանականության դեմ պայքարը չի տալիս արդյունք։ Այժմ բոլորովին նոր, ֆիզիկապես գերազանց վիճակում գտնվող դրոնն առ ոչինչ է դառնում ամիսների ընթացքում, քանի որ այն այլևս բարոյապես մաշվում է , երբ հրապարակ են մտնում արհեստական բանականությամբ դրոնները։ Մի խոսքով, արդի պատերազմների վերջնարդյունքում պետությունները արհեստական բանականությունից պաշտպանվելու համակարգեր են ստեղծելու։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6123

Մեկնաբանություններ