Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մոտակայքում կրակ է բռնկվել, ու դա հե՛չ զվարճալի չի

Մոտակայքում կրակ է բռնկվել, ու դա հե՛չ զվարճալի չի
07.10.2024 | 15:18

ՈՒրախանալու բան չկա։ Էն, որ մենք վառոդով լցված տակառի վրա ենք նստած, գաղտնիք չի։ Հիմա՝ մոտակայքում կրակ ա բռնկվել, որը կարող ա ծառից ծառ անցնելով շատ արագ մեզ հասնել, ու դա հե՛չ զվարճալի չի։

Երբեմն ինձ թվում ա, որ մենք դեռ չենք կործանվել մենակ էն պատճառով, որ մեզ շրջապատող բազմաթիվ կործանարար աղետները ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե որ մեկը պիտի մեզ տանի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9847

Մեկնաբանություններ