Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.06.2016| 00:03
    Խաղաղեցրո՛ւ ինձ, Տե՛ր, խորհուրդներիս խռովահույզ ալիքների ծփանքից, ազատի՛ր մեղքերիս բազմության հորձանքից և կառավարի՛ր միտքս, որպեսզի այն ժամանի Սուրբ հոգուդ ապահով ու խաղաղ նավահանգիստը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.06.2016| 00:00
    Տե՛ր, ընկղմի՛ր իմ թշնամուն փարավոնի զորության պես, քանզի սպառնալով խրոխտանում է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.06.2016| 00:08
    Ամրացրո՛ւ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրո՛ւ տկարիս Քո զորությամբ, առողջացրո՛ւ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.05.2016| 00:01
    Տե՛ր, հե՛տ դարձրու սատանայից գերվածիս և մեղքերով եգիպտական դառն ու խիստ տանջանքների վաճառվածիս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.05.2016| 00:02
    Տե՛ր, բևեռի՛ր մարմինս Քո երկյուղով ու պատվիրաններիդ սիրով և երկյուղածությամբ լսել և անձանձիր կատարել նրանցում հրամայվածները, մերկանալ մեղքերից ու այս կենցաղի ցանկություններից և պայծառանալ առաքինի վարքով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.05.2016| 00:02
    Փրկի՛ր ինձ, Տե՛ր, սատանայի գաղտնաձիգ նետերից, որ բազում մեքենայություններով պատելով պաշարում է ինձ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.05.2016| 00:01
    Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ, և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.05.2016| 18:06
    Իմ զբաղված ու մոռացկոտ մտքին հիշեցրո՛ւ, Տե՛ր, Քո ահավոր գալուստն ու անաչառ դատաստանը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.05.2016| 00:02
    Արձակի՛ր մեղքերիս կապանքներից, Տե՛ր, վերստին նորոգի՛ր մեղքով հնացածիս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.05.2016| 00:04
    Բժշկի՛ր, Տե՛ր, անբուժելի հիվանդությունս, որ կարկամյալ դրված եմ...