-
10.04.2015|
00:02
Տե՛ր, երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, այլ առաքի՛ր իմ առջևից Քո օգնականությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից, և իմ անկայուն մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու սգալ իմ մեղքերի համար:
-
03.04.2015|
00:03
Տե՛ր, ուղղի՛ր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով.
Տե՛ր, ուղղի՛ր և առաջնորդի՛ր մեր հոգիները և բոլոր հավատացյալներին գնալ արդարության ճանապարհով դեպի հավիտենական կյանք:
-
31.03.2015|
00:02
Սուրբ Միքայել Հրեշտակապետ,
Կռվի օրը պաշտպանիր մեզ,
Պաշտպանիր մեզ ընդդեմ չարի և
դևերի ծուղակների,
Թող որ Աստված սաստի նրանց.
-
27.03.2015|
00:01
Ամենազո՛ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի՛ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար:
-
24.03.2015|
00:02
Անսկի՛զբդ Աստված, սո՛ւրբդ սրբոց, Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու մեր սահմաններում, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին և անմեղ մարդկանց, առաքի՛ր նաև Սուրբ Հոգուն և օգնիր նրանց:
-
20.03.2015|
00:03
Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն ինձ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։
-
17.03.2015|
00:02
Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից:
-
13.03.2015|
00:08
Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ անունը փառաբանողիս: Տե՜ր զորության, հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից:
-
10.03.2015|
00:05
Հավատում ենք նաև միայն մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության. մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։
-