-
04.09.2023|
00:01
Տեր Աստված մեր, երկրպագելով գոհություն կհայտնենք Քեզ` այս օրը խաղաղությամբ անցնելու համար։
-
03.09.2023|
00:01
Իմ անձը Քո ձեռքերի մեջ է ամեն ժամանակ, և Քո սուրբ խաչին եմ ապավինում, երկնավոր Թագավոր. Քո սրբերի բազմությունը բարեխոս կդարձնեմ Քեզ մոտ։
-
02.09.2023|
00:01
Միջնորդ փրկության, հույսի գրավական, տիեզերքի լույս, սիրո արեգակ, հույսի ապաստան, մեր զգայարաններին դրոշմ։
-
01.09.2023|
00:01
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կեանքին խաղաղ օրեր ես պարգևում:
-
31.08.2023|
00:01
Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից:
-
30.08.2023|
00:01
Փա՛ռք Քեզ, Տեր, գոհանա՛մ Քեզնից,
Այսօր Քո Ներկայությունը կար իմ կյանքում՝ բարի ու նախախնամ անակնկալների սրբությամբ։
-
29.08.2023|
00:01
Ես բոբիկ եմ հիմա Տեր իմ,
Իսկ իմ ճամփան փուշ է ու քար,
Քո սուրբ սիրով ինձ մտերիմ,
Դու ինձ համար գիտեմ եկար։
-
28.08.2023|
00:01
Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:
-
27.08.2023|
00:01
Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված,
Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին:
-
26.08.2023|
00:01
Տե՛ր Աստված, մարդասեր
Հոր Որդի, Դու որ օգնական
և պահապան ես Քեզ
հուսացողներին, գթա՜ Քո
արարչական ողորմությամբ,
և մեզ, անփորձ ու անսայթաք պահիր սատանայի
որոգայթներից: