Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ,
ՈՒ օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը,
Որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու, լուսավորի՜ր մեղքերով խավարյալիս, բա՜ց իմ սրտի աչքերը և հաստատի՜ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...