Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Առաջինը` իսպանացիների հետ

Առաջինը` իսպանացիների հետ
22.05.2012 | 10:49

Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 23-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականն իր առաջինը խաղը կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ: Հաջորդաբար մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են լինելու բելգիացիներն (մայիսի 25) ու իտալացիները (մայիսի 28): Այս չորս թիմերն իրար մեջ կվիճարկեն աշխարհամասի առաջնության եզրափակիչ տանող միակ ուղեգիրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ