02.11.2018|
02:32
2004 թվականի դեկտեմբերի 5-ին եթեր հեռարձակվեց իմ «Օթյակ» հեղինակային ծրագրի հերթական հաղորդումը։ Այն նվիրված էր տաղանդավոր էստրադային երգչուհի Լոլա Խոմյանցին։ Հաղորդումը մեծ հաջողություն ունեցավ։ Բնակարանային հեռախոսիս զանգերը չէին լռում. ինձ շնորհավորում էին։ Ես էլ զանգահարեցի Լոլային, շնորհավորեցի։ Նա ասաց, որ իրեն էլ են շատ զանգահարում։ Շատ ուրախ էր, հուզված, ոգևորված...