Երկու օր առաջ «Գետափ» պանդոկում ճաշելուց հետո ծեծված ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին այսօր ավելացել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանը.
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Օրն արժևորվում է թե իշխանությունների, թե ընդդիմության կողմից: Արժևորվում է ավելի շատ ֆորմալ առումով, բովանդակության մեջ՝ մարդը մեզանում արժևորված, գնահատված չէ:
Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանն այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման` պետբյուջեից միլիոնավոր դրամների յուրացման մեղադրանքով:
Եթե տուն չունեք և ապրում եք վարձով, առավել ևս բնակվում եք աղետի գոտում, հոգ չէ, կառավարությունը ձեզ անտեր չի թողնի, տուն կտա, իհարկե, եթե դուք... դատախազ եք։
Երեկ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 188 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել Կահիրեում ոստիկանների նկատմամբ բռնությունների, նրանց մահվան հասցնելու համար։
Եգիպտոսի դատարանն արդարացրել է 2011-ին ցուցարարների սպանության գործով մեղադրվող նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Նա, սակայն, շարունակում է մնալ կալանքի տակ՝ մեկ այլ գործով կրելով 3-ամյա պատիժ:
«Facebook» սոցիալական կայքը 2015-ի հունվարի 1-ից իր օգտատերերի անձնական տվյալները առանց տվյալների տիրոջ թույլտվության կփոխանցի երրորդ անձանց: Նոր քաղաքականությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հունվարի 1-ից կշարունակեն օգտվել ծառայությունից:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...