Դոնեցկի դպրոցական մարզադաշտում գնդակոծության հետևանքով զոհված անչափահասների մահը վկայում է այն մասին, որ կողմերը խախտում են խաղաղ բնակչության պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 31-ին, Ազատության հրապարակում, Գայ Ֆոքսի միջազգային օրվան նվիրված «Դիմակների երթը», որը նախաձեռնել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները, նոյեմբերի 5-ին ավարտվեց նրանց ձերբակալությամբ:
Հյուսիսային Նիգերիայում գործող իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ ավելի քան 200 առևանգված աղջիկները իսլամացվել են և նրանց ամուսնացրել են:
Հոկտեմբերի 30-ը գուցե և անկախ Հայաստանում ծնունդ առած և մեծացած սերնդին ոչինչ չի հուշում: Տարիների ընթացքում այդ օրը հիշող և արժևորող սերունդն էլ է մեզնից հեռանում:
«Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսավարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ»:
Հաշվի առնելով 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների և դրանց հաջորդած զարգացումների նկատմամբ ոչ միայն չմարող, այլև աճող հետաքրքրությունը, «Առաջին լրատվական»-ը հրապարակում է Հոկտեմբերի 27-ի քրգործով այսօրվա քաղաքական դաշտի առանցքային գործիչների ցուցմունքները:
Ստորև ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ՝ Ա. Եղոյանը:
Հաշվի առնելով 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների և դրան հաջորդած զարգացումների նկատմամբ ոչ միայն չմարող, այլև աճող հետաքրքրությունը, կրկին հրապարակում ենք Հոկտեմբերի 27-ի քրգործով հարցաքննված այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...