ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Միջազգային դիտորդները մուտք գործեցին Հաֆֆա

Միջազգային դիտորդները մուտք գործեցին Հաֆֆա
14.06.2012 | 06:04

Միջազգային դիտորդների պատվիրակությունը մուտք է գործել Սիրիայի ալ Հաֆֆա քաղաք: Նրանց հաջողվել է մտնել քաղաք միայն երկու օր անց` իրավիճակի կայունացումից հետո: Այլ մանրամասներ պատվիրակության` Հաֆֆա կատարած այցելությունից դեռևս հայտնի չեն:
Սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ հունիսի 13-ին Սիրիայի ռազմական ուժերը մեկ շաբաթ շարունակվող բախումներից հետո ալ Հաֆֆա քաղաքը մաքրել են զինված ահաբեկչական խմբավորումներից: Սիրիական բանակին հաջողվել է ալ Հաֆֆայում վերականգնել կայունությունը:

Դիտվել է՝ 4867

Մեկնաբանություններ