-
25.11.2020|
22:12
Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008-ին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
-
24.11.2020|
21:43
Պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց նամակ են գրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի տակ ստորագրել են 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։ Նրանցից երկուսին համաձայնեց ընդունել Հայաստանում ՌԴ դեսպանը։
-
23.11.2020|
14:03
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում նախարարի հետ։
-
20.11.2020|
22:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանի տարբեր փողոցներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացրած քաղաքացիներից 80 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն:
-
20.11.2020|
21:50
Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում Հայաստանի տարածքում գտնվող մարդկանց, ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը՝ հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
-
19.11.2020|
14:55
Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունն ուղեկցել են փախստականներով ևս 23 ավտոբուս՝ Երևանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ: ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ է վերադարձվել 936 փախստական:
-
18.11.2020|
21:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը կառավարության շենքի մոտ:
-
17.11.2020|
01:37
Նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մարդատար ավտոբուսները անվճար Արցախ տեղափոխեցին պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած քաղաքացիներին։
-
17.11.2020|
00:12
Այսօր շատերը զարմանում են, թե ինչու Արցախը հանձնելու փաստը շատ մարդու ոտքի չի հանել, հանրահավաքներին սպասվածից քիչ մարդ է գալիս։ Շատ բազմաշերտ է այս հարցի պատասխանը։ Նախ այսօրվա տրամադրություններին հասնելու համար երկար տարիներ աշխատանք է տարվել, հենց այնպես չէ, որ մարդկանց զգայարանները բթացել են։
-
14.11.2020|
13:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմամբ: