ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գևորգ Ղարիբյանը` չեմպիոն

Գևորգ Ղարիբյանը` չեմպիոն
25.06.2012 | 17:27

Հորվաթիայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Թեպետ մեր հունահռոմեականները չկարողացան կրկնել ազատոճայինների հաջողությունը` երկու արծաթ (Արտակ Հովհաննիսյան` 55 կգ, Դավիթ Ափոյան` 66 կգ), մեկ բրոնզ (Վոլոդյա Ֆրանգուլյան` 60 կգ), սակայն կարողացան նվաճել ավելի բարձր հարգի մեդալ: Մրցաշարը մեկ շնչով անցավ 55 կիլոգրամ քաշային Գևորգ Ղարիբյանը` հերթով հաղթահարելով Հունգարիան, Բելառուսը, Ֆրանսիան ներկայացնող մարզիկների արգելքն ու ոսկու համար պայքարում դուրս գալով ադրբեջանցի Սակիտ Գուլիևի դեմ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ