Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ամենաարագ հրաժարականը

Ամենաարագ հրաժարականը
26.06.2012 | 13:33

Հունիսի 25-ին հրաժարական է տվել Հունաստանի ֆինանսների չպաշտոնավարած նախարար Վասիլիս Ռապանոսը, որ հունիսի 22-ին հայտնվել էր հիվանդանոցում որովայնի սուր ցավերով: Վարչապետ Անտոնիս Սամարասն արդեն ընդունել է նրա հրաժարականը, առայժմ ֆինանսների նախարարությունը ղեկավարում է նախկին նախարար Յորգոս Զանիասը: Ինքը` վարչապետը ևս հայտնվել էր հիվանդանոցում` աչքի ծիածանաթաղանթի շերտատման դեմ վիրահատության համար, երկուշաբթի օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից, բայց բժիշկները նվազագույնը մեկ շաբաթ արգելել են աշխատել:

Դիտվել է՝ 2976

Մեկնաբանություններ