ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բաժանում են չխփված արջի մորթին

Բաժանում են չխփված արջի մորթին
06.07.2012 | 12:45

Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարություն է արել հրապարակավ, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նա շարունակում է պատգամավոր մնալ: Մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը պատգամավորը պետք է ներկայացնի ԱԺ նախագահին, նա էլ պետք է հրապարակի խորհրդարանի նիստում, եթե հրապարակման օրից 15 օր անց պատգամավորը իր հայտարարությունը հետ չի վերցնում, նոր միայն ԱԺ նախագահը արձանագրություն է ուղարկում ԿԸՀ: Իսկ դա նշանակում է, որ առնվազն մինչև աշնանային նստաշրջանի առաջին նիստը Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր է: Բայց նրա հրաժարականից հետո արդեն սկսել են շրջանառվել թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուների անուններ` «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյան և լրագրող Արտակ Եղիազարյան, պատմաբան Էդիկ Գևորգյան: Նրանց անուններին դեռ կհավելվեն նոր թեկնածուներ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ