ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մամուլի շենքը չի վաճառվում

Մամուլի շենքը չի վաճառվում
06.07.2012 | 15:42

Ինչպես նշվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ, այս տարվա մայիսին լրացել է Մամուլի շենքում անհատույց և վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների պայմանագրերի մեծ մասի ժամկետը:

Վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները, նաև ուսումնասիրվել են, թե ովքեր են պետական սեփականության հատկապես անհատույց օգտագործողները, որքանո՞վ են կապված ԶԼՄ դաշտին ու որքանո՞վ են ծառայում հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու գործին:
Պարզվել է, որ` ոչ բոլորը: Ավելին, շենքում եղել են դեպքեր, երբ անհատույց օգտագործողները, իրենց կողմից տնօրինվող տարածքները եկամտի աղբյուր են դարձրել և շուկայական գներով վարձակալության տալով՝ գումարներ վաստակել:
Նույն խնդիրները առկա է նաև Իսահակյան 28 հասցեով շենքում:
«Նման իրավիճակում ակնհայտ է, թե ովքեր և ինչու են շրջանառության մեջ դնում լուրը, թե իբր Մամուլի տանը «նեղում են լրատվամիջոցներին: Ի դեպ, նույն աղբյուրներից են ծնվում նաև Մամուլի շենքը մասնավորեցնելու մասին ստահոդ լուրերը, որոնք նույնպես պարբերաբար հերքվում են վարչության կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՊԿ վարչությունը մտադիր է Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներով անհատույց օգտագործման համար պայմանագրերը վերակնքել միմիայն մամուլի իրական և գործող բարեխիղճ ներկայացուցիչների հետ, և հավաստիացնում է, որ շենքում տեղակայված գործող լրատվամիջոցներն անհանգստանալու որևէ հիմք չունեն. Մամուլի շենքում գործող իրական ԶԼՄ-ները կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ