3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը (տեսանյութ)
11.07.2012 | 16:18
«Պիկասոն ասում էր, որ միայն ու միայն ժամանակից է վախենում, իսկ Քոչարն ասում էր, որ ժամանակի մեջ պետք է գտնեն իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը:
Նրա` «Երվանդ Քոչար. տարածական նկարչություն» ֆիլմի առանցքում «Քոչարի տարածական նկարչությունը» շարքում տեղ գտած 1927-ի գլուխգործոցներից մեկն է: Այն Հայաստան է բերվել 2011-ին Փարիզի Minotau պատկերասրահից: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Ռուբեն Քոչարի խոսքով, այն լակոնիկ է և հնարավորինս օբյեկտիվ: «Անդրադառնալով նրա գաղափարներից մեկին` նկարչությանը տարածության մեջ, աշխատել եմ լակոնիկ բացատրել 3D հասկացությունը Քոչարի արվեստում: Դա բարդ ընկալելի է, բայց հանճարեղ»,- ասաց նա, նշելով, որ 3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը դեռ 20-րդ դարի սկզբին:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...