ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իսպանիան նույնպես եզրափակչում է

Իսպանիան նույնպես եզրափակչում է
13.07.2012 | 03:00

Եվրոպայի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումն (տասնինը տարեկանից ոչ բարձր) իր դրամատիկ զարգացումներով անվիճելիորեն մի քանի խաղի կբավարարեր: Տանուլ տալով 1:0 հաշվով` իսպանացիներն, ի հաշիվ տեխնիկական բարձր պատրաստվածության, կարողացան շատ արագ առաջ անցնել, ապա իրենց իսկ անփութության պատճառով ֆրանսիացիներին հնարավորություն տվեցին խաղի վերջին վայրկյաններին հավասարեցնել հաշիվը: Լրացուցիչ ժամանակահատվածում Եվրոպայի գործող չեմպիոնը դարձյալ հեշտությամբ առաջ անցավ, սակայն վերջին րոպեներին նորից գոլ ընդունեց սեփական դարպասը: Ետխաղյա տասնմեկմետրանոցներում Իսպանիան այլևս թուլանալու տեղ չուներ, այլապես վաղաժամ հրաժեշտ էր տալու չեմպիոնական կոչմանը: Տուգանայինների իրացումը ավարտվեց հօգուտ նրանց: Այսպիսով, ինչպես և հինգ տարի առաջ, եզրափակչում են Իսպանիան ու Հունաստանը: Ի դեպ, նշենք, որ եզրափակիչ է դուրս եկել նաև իսպանացիների աղջիկների ընտրանին` տասնինը տարեկանից ոչ բարձր: Կիրակի կայանալիք վճռական խաղում նրանց մրցակիցն է լինելու Շվեդիայի հավաքականը: Ահա իսպանական ֆուտբոլի այսպիսի բացահայտ առավելություն, եթե չմոռանանանք մեծահասակների աշխարհամասի առաջնությունում այդ նույն իսպանական ֆուտբոլի բացահայտ գերիշխանությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ