Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իսպանիան կարող է չընդունել ԵՄ օգնությունը

Իսպանիան կարող է չընդունել ԵՄ օգնությունը
11.09.2012 | 13:07

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է, որ չի ստորագրի Եվրամիության ներկայացրած ֆինանսական օգնության փաթեթը, որը պահանջում է բյուջետային ծախսերի և կենսաթոշակների կրճատում:

Իսպանական հեռուստաընկերության հետ հարցազրույցում վարչապետը նշել է, որ երկրի կառավարությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ներկայացվող օգնության պայմանները:
Անցած շաբաթվա վերջին Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել էր Իտալիայի և Իսպանիայի պետական պարտատոմսերը գնելու մտադրության մասին: Այդ երկրների բանկերը տուժել են եվրագոտում տիրող երկարատև ճգնաժամից:

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ