ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վրացական ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Վրացական ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում
02.10.2012 | 12:52

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է առավելագույն ձայներ։ Քվեաթերթիկների ավելի քան 12 տոկոսի հաշվարկից հետո այս դաշինքը ստացել է շուրջ 57տոկոս քվե։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացել է ձայների 38 տոկոսը։
Մյուս քաղաքական ուժերն առայժմ հավաքել են 5 տոկոսից քիչ ձայներ։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 61 տոկոսը։ Ընտրություններն այստեղ անցկացվում են ոչ միայն համամասնական, այլև մեծամասնական ընտրակարգերով։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները պայքարում են խորհրդարանի 150 տեղերից 73-ի համար։
ԿԸՀ տվյալներով՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխանական և ընդդիմադիր թեկնածուները գրեթե հավասար տոկոսներ են հավաքել։

Դիտվել է՝ 1837

Մեկնաբանություններ