ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Նռան հատիկ-2012»

«Նռան հատիկ-2012»
18.10.2012 | 16:53

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն գործում է 2001-ից և նպատակ ունի աջակցելու մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը:

2010-ին ստեղծվել և գործում է պատանի դերասանի «Նռան հատիկ» թատրոնը, որ բեմադրություններով ներկայանում է հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում:
Հիմնադրման առաջին իսկ տարում կազմակերպվել է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը, որը դարձել է ավանդական-հանրապետական և այս տարի անցկացվում է 12-րդ անգամ:
«Նռան հատիկին» տարբեր տարիներ մասնակցել են նաև թատերախմբեր սփյուռքից, ԼՂՀ-ից, Ջավախքից, Վրաստանից: Տարեցտարի ընդլայնվում է փառատոնի աշխարհագրությունը:
Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Նոր Գեղիի, Բալահովիտի, Այնթափի, Եղեգնաձորի, Գավառի արվեստի դպրոցի երաժշտական, Ներքին Բազմաբերդի, «Բում-բումիկ», «Առլեքին» և «Կրակե շոու» թատերախմբերը:
«Նռան հատիկ-2012» փառատոնին մասնակցում է 36 թատերախումբ` ԼՂՀ-ից, Իրանից, Վրաստանից, ՀՀ մարզերից, Երևանից:
«Նռան հատիկ» -2012 փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 21-27-ին «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Փառատոնը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ