ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
27.10.2012 | 12:55

Հայտնի դարձան Ստամբուլում ընթացող WTA ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ զույգերը: Խմբային ավարտական փուլում երկու սեթում (7:6, 6:3) հաղթանակ տոնելով չինուհի Լի Նանի նկատմամբ` աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի, բելառուս Վիկտորիա Ազարենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցակցի Մարիա Շարապովայի հետ: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու Ագնեշկա Ռադվանսկան: Լեհուհի նախօրեին երեք սեթում (6:7, 7:5, 6:4) գերազանցել էր իտալուհի Սառա Էրանիին: Հիշեցնենք, որ թե Սերենա Ուիլյամսը, թե Մարիա Շարապովան խմբային մրցամարտերն անցել են առանց պարտության` համապատասխանաբար տանելով երեքական հաղթանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ