ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հրդեհ «Կովկաս» պանդոկում

Հրդեհ «Կովկաս» պանդոկում
02.11.2012 | 11:39
Նոյեմբերի 2-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 82 շենքում գտնվող «Կովկաս» պանդոկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.15-ին, մարվել՝ 03.23-ին: Այրվել է 1 գ. մ. էլ. լարեր և մեկ ճարպաջեռոց:
Դիտվել է՝ 3419

Մեկնաբանություններ