Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԱԿ-ը կրակի անհապաղ դադարեցման կոչ է անում

ՄԱԿ-ը կրակի անհապաղ դադարեցման կոչ է անում
19.11.2012 | 11:03

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել կարակն Իսրայելի տարածքի և Գազայի հատվածի վրա։ Նա նաև ասել է, որ ուղևորվում է Կահիրե, որպեսզի բանակցություններ վարի կրակի հնարավոր դադարեցման վերաբերյալ։
Այս գիշեր Իսրայելը վերականգնել է Գազայի հատվածի հրետակոծությունները։ ՀԱՄԱՍ-ի գորհայիններն իրենց հերթին չեն դադարեցնում հրթիռների արձակումը։ Կիրակին ամենաարյունահեղն էր հակամարտության սրումից ի վեր։ Իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածները Գազայի բնակելի թաղամասի վրա 11 մարդու կյանք են խլել։ Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ թիրախ են ընտրել ՀԱՄԱՍ շարժման ղեկավարների տները։
Բժիշկների տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը հասել է 80-ի։ Ռազմական գործողություններից մահացել է նաև 3 իսրայելցի։

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ