Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը
20.11.2012 | 15:54

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին այս գիշեր կալանավորվել է՝ վրացական սահմանը հատելուց անմիջապես հետ։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտնել է արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին։
Վրաստանի իրավապահների կողմից մի շարք հանցագործությունների համար մեղադրվաղ Օկրուաշվիլին տեղափոխվել է Գլդանի բանտ։ Վերջինս գտնվում էր Ֆրանսիայում, որտեղ նա ստացել էր քաղաքական ապաստան։ 2010 թվականի հոկտեմբերին նա դարձել Է ընդդիմադիր Վրացական կուսակցության հիմնադիրներից մեկը:
«Ես ենթադրում եմ, որ նախկին նախարարի վերադարձը Վրաստան պայմանավորված է նրանով, որ երկրի ներսում մտադիր է ապացուցել իր անմեղությունը։ Մենք չպետք է մոռանանք, որ ժամանակին նրան արտաքսել են երկրից՝ ուժով նստեցնելով ինքնաթիռ»,- ասել է Թեյա Ցուլուկիանին։
2008թ. Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով Օկրուաշվիլուն 11 տարվա ազատազրկման Էր դատապարտել «կազմակերպված խմբով շորթումներ իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի կաշառքներ վերցնելու» մեղադրանքով:

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ