Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քլինթոն. «Իսրայելն ու Պաղեստինը պետք է ուղիղ բանակցություններ անցկացնեն»

Քլինթոն. «Իսրայելն ու Պաղեստինը պետք է ուղիղ բանակցություններ անցկացնեն»
29.11.2012 | 11:13

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում հայտարարել է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղղակի բանակցություններն են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման միակ ճիշտ ճանապարհը։
Նա քննադատել է ՄԱԿ-ում կարգավիճակի բարձրացման շուրջ պաղեստինյան կողմի ջանքերը։ «Մենք կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են խոչընդոտել բանակցային գործընթացին»,- ասել է Քլինթոնը։ Սպասվում է, որ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կքննարկվի Պաղեստինին պետություն-դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այդ հարցին։ Նոր կարգավիճակը պաղեստինցիներին թույլ կտա հայտարարել, որ իրենք ապրում են Իսրայելի բռնազավթման տակ գտնվող պետությունում և դիմել Միջազգային դատարան՝ գրավված տարածքներն ազատելու պահանջով։

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ