Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ջուլիան Ասանժը՝ սենատոր Ավստրալիայում

Ջուլիան Ասանժը՝ սենատոր Ավստրալիայում
13.12.2012 | 23:19

WikiLeaks կայքով հանրաճանաչություն ձեռք բերած Ջուլիան Ասանժը հաստատել է, որ 2013 թ. իր թեկնածությունն առաջադրելու է Ավստրալիայի Սենատի ընտրություններում: "Tha Guardian"-ը գրում է, որ նա մտադիր է ստեղծել իր կուսակցությունը` «WikiLeaks» անունով: Ավստրալական օրենքներով կուսակցություն գրանցելու համար անհրաժեշտ է 500 գրանցված ընտրողների ստորագրությունները: Ջուլիան Ասանժը դեռ մարտին էր խոստացեկ, որ դառնալու է խոսքի ազատության ամենամեծ պաշտպանը: Նա դեռ շարունակում է ապաստանել Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը: Բրիտանական իշխանությունները արգելակում են նրա հեռանալը երկրից` պատճառաբանելով, որ պետք է հանձնեն շվեդական արդարադատությանը:

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ