Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սյուզան Ռայսը չի պայքարի պետքարտուղարի պաշտոնի համար

Սյուզան Ռայսը չի պայքարի պետքարտուղարի պաշտոնի համար
14.12.2012 | 12:27

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հանել է իր թեկնածությունը և չի պայքարի երկրի պետքարտուղարի պաշտոնի համար։ Նախագահին ուղղված նամակում Ռայսը նշել է, որ իր առաջադրումն այդ պաշտոնում կառաջացնի մի շարք դժվարություններ և տարաձայնություններ։
Սյուզան Ռայսը սուր քննադատության է ենթարկվել հանրապետականների կողմից Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա կատարված հարձակման իր մեկնաբանության համար։ Երեկ Ռայսի հետ զրուցել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ընդունել է նրա որոշումը։
Ենթադրվում է, որ Հիլարի Քլինթոնն Օբամայի երդմնակալությունից հետո, որ տեղի է ունենալու հունվարի 21-ին, իր տեղը կզիջի սենատոր Ջոն Քերիին։ Այժմ նա ղեկավարում է Կոնգրեսի վերին պալատի արտաքին կապերի հանձնաժողովը։

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ