Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Լավագույնը Բուֆոնն է

Լավագույնը Բուֆոնն է
05.01.2013 | 16:56

IIFFHS-ի՝ Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի, վարկածով Իտալիայի ազգային հավաքականի ու «Յուվենթուս» ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գլխավորել է քսանմեկերորդ դարի լավագույն դարպասապահների ցուցակը: Նա մեկ միավորով առաջ է անցել Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասից, ում անվան դիմաց գրանցվել է 217 միավոր: Երրորդ հորիզոնականում է «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը (Չեխիայի հավաքական, 172 միավոր): Չորրորդ ու հինգերորդ տեղերը բաժին են հասել արդեն նախկին դարպասապահներ Էդվին վան Սաարին ու Օլիվեր Կանին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ