Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Գանայի նախագահն այսօր կերդվի

Գանայի նախագահն այսօր կերդվի
07.01.2013 | 15:05

Այսօր Գանայում տեղի կունենա նորընտիր նախագահ Ջոն Դրամանի Մահամայի երդմնակալությունը։ Մեկ ամիս առաջ նախագահական ընտրություններում հավաքելով 50 տոկոս ձայն՝ նա ընտրվել է երկրի նախագահ։ Որոշ ընդդիմադիրներ բոյկոտում են արարողությունը՝ փորձելով վիճարկել ընտրությունների արդյունքները դատարանում։ Ընդդիմությունը վստահություն է հայտնում, որ արդյունքները կեղծված են։
Գանայի իշխանությունները հայտարարում են, որ ընտրությունների թափանցիկության և արդարության մասին խոսում է այն հանգամանքը, որ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աֆրիկյան խոշորագույն պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության և Նիգերիայի։

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ