Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Օլանդն էլ իր պատերազմն ունեցավ

Օլանդն էլ իր պատերազմն ունեցավ
12.01.2013 | 22:11

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մալիի նախագահի խնդրանքով ռազմական գործողություններ է սկսել Մալիի ապստամբների դեմ, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը: Մալիին աջակցում են նաև Նիգերիայի ու Սենեգալի կառավարական ուժերը: ՄԱԿ-ը կոչ էր արել անհապաղ արտասահմանյան զորքեր տեղակայել Մալիում և հաստատել էր 3000 աֆրիկացիների միջոցով երկրի հյուսիսը վերանվաճելու ծրագիրը: Ֆրանսուա Օլանդը խոստացել էր կանգնեցնել Ալ-Կաիդային հարող ապստամբների առաջխաղացումը դեպի Մոպտի քաղաքը, որը հեռու չէ մայրաքաղաք Բամակոյից: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Մալիում դրության անկայունացումը վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել նախ Աֆրիկայում, ապա` Եվրոպայում:

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ